«» Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է․«Ամերիկայի նպատակը մեկն է՝ կլանել Իրանը։ Այսինքն՝ կրկին Իրանը դնել իրենց ռազմական, քաղաքական և տնտեսական վերահսկողության տակ։ Եվ սա կապված չէ միայն ԱՄՆ-ի ներկայիս նախագահի հետ, և կապված չէ հենց այն անձի հետ, ով այսօր նախագահ է։ Սա Ամերիկայի քաղաքականությունն է»։               
 

Քաոսային վիճակում մեծանում է պղտոր ջրում ձուկ բռնողների ու մեծամասշտաբ բլեֆ անողների թիվը

Քաոսային վիճակում մեծանում է պղտոր ջրում ձուկ բռնողների ու մեծամասշտաբ բլեֆ անողների թիվը
18.01.2026 | 17:36

Աշխարհի ներկա քաոսային վիճակում գտնվող գլոբալ հակամարտությունից դուրս գալու և որևէ տեսակի գոնե կիսահավասարակշիռ լուծումների փնտրտուքի ժամանակ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նման խառը վիճակներում մեծանում է պղտոր ջրում ձուկ բռնողների ու մեծամասշտաբ բլեֆ անողների թիվը։

Հատկապես կարևոր են գլոբալ հզորության ոլորտում հնարավոր բլեֆները, քանի որ հակամարտ կողմերի համար շատ դժվար է պատկերացում կազմել մյուսների իրական հզորության մասին։

Մեր հիշողության մեջ դեռ թարմ է Պուտինի կողմից ռուսական նոր զինատեսակների ներկայացումը, որը շատերի կողմից ընդունվեց որպես մուլտիկային բլեֆ, մինչև որ պրակտիկայում կիրառելուց հետո մարդիկ տեսան դրանց կործանարար ուժը։

Այս հանգամանքը արտակարգ կարևորություն է ստանում ներկա պայմաններում, երբ հարցերը միայն ուժով լուծելու հակումն ուժեղանում է, և այդ պայմաններում մեծ կարևորություն է ստանում նաև ուժի սպառնալիքը, թեկուզև բլեֆի տեսքով։

Բնական է նաև, որ բոլոր հակամարտ հզոր ուժերը պետք է ձգտեն և ձգտում են այնպիսի գլոբալ ուժային բալանսի մյուսների հետ, որն իրենց ապահովում է հնարավորինս գերակա դիրք մյուսների նկատմամբ, այն էլ՝ մեծ անորոշությունների պայմաններում։

Իսկ մեծ անորոշություններն էլ պարարտ հող են տարատեսակ բլեֆների ու փոխադարձ սպառնալիքների համար, որոնք էլ պարունակում են որոշակի ռիսկ, աննպաստ հանգամանքների պատահական զուգակցումով, անցնել թույլատրելի լարվածության կրիտիկական սահմանը միջազգային հարաբերություններում։

Ներկա վիճակը պարունակում է հարաբերությունների հետագա էսկալացիայի իրական մեծ ռիսկեր, որոնք հաղթահարելու համար ԱՄՆ-ը և Ռուսաստանը համարում են, որ իրենք դեռ ունեն չլուծված հարցեր և կոնկրետ նպատակներ։

Ռուսաստանի համար դա, առաջին հերթին, Ուկրաինայի, որպես ապագա սպառնալիքի և իր դեմ հնարավոր պլացդարմի, չեզոքացումն է, որն առանց նրան ծովից կտրելու հնարավոր չէ։

Այստեղից էլ Ռուսաստանի պլան մաքսիմումը՝ Օդեսայի գրավումը և Ուկրաինային ռազմարդյունաբերական պոտենցիալից զրկելը։

Նույնատեսակ փնտրտուքների մեջ է նաև ԱՄՆ-ը, և նոր իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը ունեն բավարար ուժեր իրենց նպատակներին հասնելու համար։

Այս իմաստով այլ է Եվրոպայի վիճակը, որը հետապնդում է նպատակներ, որոնք իր ուժից վեր են, բայց նաև դրանք կարող են ծայրաստիճան սրել միջազգային լարվածությունը՝ դրա հետ բերելով մեծ գոյաբանական ռիսկեր։

Եվ այստեղ կրիտիկական նշանակություն է ստանում այն հարցը, թե ԱՄՆ-ը ինչ դիրքավորում կունենա ՆԱՏՕ-ի հարցում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 136

Մեկնաբանություններ